Study / report
Մարդկանց թրաֆիքինգի զոհերի նկատմամբ անպատժելիության սկզբունքի արդյունավետ կիրառմանն ուղղված քաղաքականությունը և օրենսդրական առաջարկությունները
Սույն փաստաթուղթն ուսումնասիրում է անպատժելիության սկզբունքը միջազգային օրենսդրության մեջ, ցույց է տալիս այդ սկզբունքի իրագործման շրջանակը և քննարկում է այդ սկզբունքի պրակտիկ կիրառման հետ կապված մարտահրավերները: Փաստաթուղթը պատրաստվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընկերների փորձագետների համակարգող թիմի հետ սերտ համագործակցությամբ: Այն ներառում է գործնական օրինակներ և դատական գործեր, որոնք տրամադրվել են այս հարցերով զբաղվող ազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանների կողմից, մասնավորապես՝ Հավասար հնարավորությունների և ռասիզմի դեմ Բելգիական Կենտրոնի, Հոլանդիայի թրաֆիքինգի հարցերով ազգային զեկուցողի, ինչպես նաև Միավորված Թագավորության դատարանների և իրավաբանների կողմից: Փաստաթուղթի վերջում առկա է գործնական ուղեցույց, ինչպես նաև քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ՝ թրաֆիքինգի զոհերի անպատժելիության սկզբունքի արդյունավետ իրականացման համար:
- Date:
- Source:
- OSCE Secretariat
- Publisher:
- Organization for Security and Co-operation in Europe
- Our work:
- Թրաֆիքինգի դեմ պայքար, Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն